211652_close_icon
views-count73586 դիտում article-date 11:40 23-05-2016

Առեղծվածային դեպք Երևանում. «Իսրայել Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում տղամարդը ինքնասպան է եղել՝ իրեն հոսանքահարելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում գործող «Իսրայել Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում թիվ 2 սենյակը վարձակալական հիմունքներով վերցրած քաղաքացին տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամր, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով հյուրասենյակի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են հոսանքահարված տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, որը կլիներ 30-35 տարեկան, ինքնասպանության նպատակով հոսանքահարել է իրեն՝ օգտագործելով էլեկտրալարերը: Մարմնի վրա հայտնաբերվել են նաև հոսանքի լարերը, իսկ մի ծայրն էլ միացված է եղել հոսանքը սնուցող տուփին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարձակալական հիմունքներով համարը վերցրել է 3 ժամով, սակայն հետո տեղեկացրել էր, որ հնարավոր է որոշ ժամանակ նույնպես մնա հյուրանոցում, իսկ արդեն, երբ հյուրանոցի ադմինիստրացիան տեսել է, որ նա չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դիմել են Արաբկիրի ոստիկանություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր