211652_close_icon
views-count9463 դիտում article-date 15:00 09-05-2016

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում անցկացվեց նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, տեղի հոգևոր հովիվ, Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արամ Ղազարյանը, զինկոմ Կարեն Հովհաննիսյանը, Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Շարքային քաղաքացիներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին: Այնուհետ շնորհավորական ուղերձով հանդես եկան Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանը, հոգևոր հովիվը և զինկոմ Կարեն Հովհաննիսյանը: Ալավերդու քաղաքապետարանը և ACP ընկերությունը Հայրենական մեծ պատերազմի 3 վետերաններին փոխանցվեց գումար, ինչից հետո սկսվեց տոնական համերգը՝ Ալավերդու «Լազուր» ժողգործիքների անսամբլի մասնակցությամբ: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+

Նմանատիպ նյութեր