211652_close_icon
views-count46055 դիտում article-date 12:57 09-05-2016

Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտում զոհված հայ առյուծ-տղերքի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտոմ զոհված հերոսների շիրիմներին: Ստեփանակերտի Արցախի հրապարակից ոտքով երթը մեկնարկեց մինչև զոհվածների պանթեոն, որտեղ տեղի ունեցավ հիշատակի արարողություն, ծաղկեպսակներ դրվեցին զոհվածների շիրիմներին և տեղի ունեցավ խնկարկում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արցախցիներն ասում էին. «Թող ադրբեջանական բաշիբոզուկներն իմանան, որ մենք անառիկ ենք և անպարտ, քանի որ ողջ հայությունը միասնական է, և մենք հպարտանում ենք սահմանը պահող ժամկետային զինծառայողների, պաշտպանության բանակի սպաների, կամավորականների քաջագործություններով և իր լուր աշխարհի՝ հայտարարում ենք՝ մենք բոլորս Արցախ ենք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 362+
362+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր