211652_close_icon
views-count15202 դիտում article-date 11:31 09-05-2016

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Սանահին-Սարահարթ տանող ճանապարհը թափված ժայռաբեկորների պատճառով դարձել է անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի 7-րդ կմ հատվածում հսկա ժայռաբելորները պոկվել և թափվել են ճանապարհին՝ այն դարձնելով անանցանելի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ալավերդու փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, հերթափոխի պետ Արման Համբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանին և Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քարաթափումը կազմում է մոտ 28 քմ: Փրկարարները, ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել են ժայռաբեկորները՝ դարձնելով այն միակողմանի անցանելի: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր