211652_close_icon
views-count29686 դիտում article-date 23:17 07-05-2016

Ավտովթար Երևանում. Բախվել են 42-ամյա ատամնաբույժի BMW-ն ու 51-ամյա վարորդի Газель-ը.կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Գյոգչյանի վարած BMW մակնիշի 43 OT 333 համարանիշի և Արարատի մարզի Արբատ գյուղի բնակիչ 51-ամյա Աղաս Խաչատրյանի վարած Газель մակնիշի 22 OS 374 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель –ի 2 ուղևորներ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով BMW-ի վարորդը «ԷՅ ՋԻ ԷՅՋ ԴԵՆՏԱԼ ԼԱԲՈՐԱՏՈՐԻ» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրենն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր