211652_close_icon
views-count15147 դիտում article-date 22:48 05-05-2016

ԱՄՆ զրահապատ մեքենաները Վրաստան են բերվել` մասնակցելու համատեղ զորավարժանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համատեղ զորավարժություններ կսկսվեն` մայիսի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում` Թբիլիսիից ոչ հեռո` Վազիանիում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններին կներգրավվի ամերիկյան զինտեխնիկա, որը բերվել է Բուլղարիայից: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության` ԱՄՆ-ն լաստանավով Abrams տեսակի M1A2 զրահապատ մեքենաներ և Bradley մարտական մեքենաներ է հասցրել Փոթի, որտեղից էլ գնացքով կտեղափոխվեն Վազիանի: Նշվում է, որ զորավարժանքում կներգրավվեն նաև ամերիկյան C-130 ինքնաթիռներ: Աղբյուրի պնդմամբ` զորավարժություներին մասնակցելու են 650` ԱՄՆ-ի, 500` Վրաստանի և 150` Մեծ Բրիտանիայի զինվորականներ: Համատեղ զորավարժանքները նպատակաուղղված են բարձրացնելու Վրաստանի` արագ արձագանքման ուժերի ռազմական պատրաստվածության մակարդակը: Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր