211652_close_icon
views-count32712 դիտում article-date 22:28 05-05-2016

Շարժական բաղնիք ու 200 հազար դոլար Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու Աղասի Ալեքյանից. Aravot.am

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու նրա մոտ ընկերը՝ Աղասի Ալեքյանը, որը 32 տարի է՝ բնակվում է Նիժնի Նովգորոդում եւ միշտ օգնել է հայրենիքին, այսօր Արցախ տեղափոխեցին «Գազ-66» մակնիշի մեքենա: Ըստ Աշոտ Գիզիրյանի՝ այն կարող է ծառայել որպես շարժական բաղնիք՝ դիրքերում կանգնած մեր զինվորների համար: Մեքենան գնել է Աղասի Ալեքյանը, որը նաեւ 200 հազար դոլար է փոխանցել Արցախին, բացի այդ, 1000-ական դոլարներ հատկացրել բոլոր նահատակված հերոսների ընտանիքներին: Աղասի Ալեքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախ են գնում, նախ և առաջ հանդիպելու, զրուցելու ու իրենց շնորհակալությունը հայտնելու մեր զինվորներին, օգնելու վիրավորներին, ինչպես նաեւ մի փոքր ուշադրություն են ցուցաբերելու նահատակված հերոսների ընտանիքներին: «Անում ենք, որ մեր հոգին հանգիստ լինի ինչ-որ տեղ ու ինչ-որ ձեւի, ու միշտ անելու ենք: Ամենակարեւորն այն է, որ հայրենիքդ չմոռանաս, ով կարող է օգնել, պարտավոր է օգնել հայրենիքին, փոքրիկ Հայաստանը մենակ չէ, Սփյուռքը իր հետ է»,- ասաց Աղասի Ալեքյանը: Աղբյուրը` [url=http://www.aravot.am/2016/05/05/688258/]Aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր