211652_close_icon
views-count5597 դիտում article-date 22:16 05-05-2016

ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվեց. ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել` պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի

ՀՀԿ ԳՄ նիստում ներքաղաքական, ներկուսակցական հարցերի հետ համատեղ քննարկվել է նաեւ շփման գծի իրավիճակը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով` քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում եւ բանակցությունները չեն վերսկսվել պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Միաժամանակ նկատեց, որ ադրբեջանցիները փորձում են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը վերջին անգամ եւս տապալվեց։ Իսկ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ` Հայաստանի Հանրապետությունը կառաջնորդվի նախագահի նախանշած քայլերով՝ մինչեւ ԼՂՀ ճանաչում։ Էդուարադ Շարմազանովը նաեւ նշեց, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է:

Նմանատիպ նյութեր