211652_close_icon
views-count2746 դիտում article-date 21:54 05-05-2016

Սերգեյ Յուրանը և Խորեն Հովհաննիսյանը հեռացել են «Միկայից»

Երևանի «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը լքել է իր պաշտոնը: Ռուսաստանցի մասնագետի փոխարեն մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կղեկավարի Արմեն Շահգելդյանը: Բացի այդ, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ակումբի նախագահի պաշտոնից ազատվել է Խորեն Հովհաննիսյանը: Նրան փոխարինել է թիմի տնօրեն Արմեն Կետիկյանը: Նշենք, որ երեկ Հայաստանի Գավաթի եզրափակիչում «Միկան» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին», իսկ Հայաստանի առաջնությունում 24 տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր