211652_close_icon
views-count3194 դիտում article-date 23:11 05-05-2016

Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը կարող է մահմեդական զբաղեցնել

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում կարող է ընտրվել լեյբորիստների ներկայացուցիչ, մահմեդական Սադիկ Հանը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: YouGov-ի նախնական հարցումների տվյալներով՝ Սադիկ Հանը առաջ է անցել կոնսերվատիվ Զաք Գոլդսմիթից: Նշվում է, որ առաջին փուլում Հանը Գոլդսմիթից առաջ է անցել 16%-ով՝ ստանալով ընտրողների 48% աջակցությունը: Ընդ որում՝ Գոլդսմիթը ստացել է 32%: Սադիկ Հանը բրիտանացի քաղաքական գործիչ է պակիստանական ծագմամբ: Լոնդոնի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքապետի պաշտոնը կարող է զբաղեցնել մահմեդականը:

Նմանատիպ նյութեր