211652_close_icon
views-count34641 դիտում article-date 20:03 05-05-2016

Հայտնաբերվել է զինղեկը, ով Երևանում վրաերթի էր ենթարկել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության օպերատորին, իսկ հետո դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցի միջնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գագիկ Գասպարյանին: Վրաերթից հետո վարորդը վիրավորին թողնելով անօգնական` հեռացել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հաջոդ օրը ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 66-ամյա Անդրանիկ Այվազյանը, ով խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 99 VO 919 համարանիշի ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթ կատարած Ա. Այվազյանը աշխատում է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում` որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում `որպես օպերատոր: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր