211652_close_icon
views-count15032 դիտում article-date 18:45 05-05-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզում էր. նա անակնկալ այցելեց նաև Թումանյան գյուղի մանկապարտեզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում, որտեղ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է SMART կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ՏՏ կենտրոնի կառուցման նպատակով ներդրվելու է ավելի քան 3 մլն դոլար: Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխենոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին: Կառավարության ղեկավարն այնուհետև ուղևորվել է Թումանյան համայնք: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ Թումանյանում արդեն իսկ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները՝ համայնքին միացած մյուս համայնքների բնակչությանը լավագույնս սպասարկելու նպատակով: Նշվել է, որ Թումանյանի ավագանիում ընդգրկված են քաղաքի բոլոր շրջանները ներկայացնող անդամներ. համատեղ ուժերով աշխատանքներ են տարվում համայնքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր