211652_close_icon
views-count46578 դիտում article-date 12:28 05-05-2016

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գյումրիում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 25-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 4-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մուշի բաժին է մեղայականով ներկայացել Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ Բանավանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Պիճիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 3-ին Գյումրիի հիվանդանոցից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց գտնվող հուշարձանի մոտից «որովայնի աջ աջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Աշոտ Էլոյանը և «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ՝ 50-ամյա Արթուր Չախոյանը: Վերջինս Գյումրու բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պիճիկյանի և վիրավորների միջև, որի ժամանակ Հ. Պիճիկյանը դանակով հարվածել է նշված անձանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ վիճաբանությունը, կերուխում է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ արդեն գինովցած վիճաբանել են միմյանց հետ, որը հետո շարունակվել է հուշարձանի մոտ: Քննիչի որոշմամբ Հ. Պիճիկյանը որպես կասկածյալ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: [b]Կասկածյալ, 25-ամյա Հովհաննես Պիճիկյանը[/b] [img]/ups/images/023393200146243704072167.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր