211652_close_icon
views-count18777 դիտում article-date 11:46 05-05-2016

Բարի լուր. Մելքոնյանների ընտանիքում ծնվել է նրանց 14-րդ զավակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Մարտիկ և Անժելա Մելքոնյանների ընտանիքում մեծ ու հերթական ուրախությունն է տիրում: Մոտ 1 ժամ առաջ ծնվել է նրանց 14-րդ զավակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը՝ Մարտին Մելքոնյանը ուրախությամբ ու հպարտությամբ էր խոսում իրենց որդու լույս աշխարհ գալու մասին: Ամուսինները որոշել են նորածնին կնքել Դավիթ անունով: Այժմ ունեն 4 տղա և 10 աղջիկ: Նրանց ավագ որդին՝ Բաղդասար Մելքոնյանը, ով 21 տարեկան է, արդեն ծառայել է հայոց բանակում: Նշենք, որ 2015 թվականին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուսաբանել էր նաև Մելքոնյանների ընտանիքի 13-րդ զավակի ծնունդը: Մ. Մելքոնյանը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունը հայտնեց նախորդ տարի [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված նյութի համար, քանի որ դրա արդյունքում կառավարության, մարզպետարանի, գյուղապետարանի ու բարերարների օգնությամբ լուծվեց իրենց բազմանդամ ընտանիքի բնակարանի վերանորոգման, ինչպես նաև այլ կենցաղային հարցեր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մաղթում է փոքրիկին քաջ առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա ազատ ու անկախ Հայաստանում: Ինչպես ավելի վաղ Այգավանից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/30/47906/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, 2015 թվականի մարտի 30-ին Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 41-ամյա Մարտիկ Մելքոնյանն ու 39-ամյա Անժելա Մելքոնյանը իրենց 13-րդ զավակին են ունեցել: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Մեծ տղան՝ Բաղդասարը, ով այն ժամանակ 20 տարեկան էր, ծառայել է հայոց բանակում: Երկրորդր երեխան 18-ամյա Բավականն է, հետո՝ 16-ամյա Շուշանը, 14-ամյա Դանիելը, 13-ամյա Սաթենիկը, 12-ամյա Մարիամը, 11-ամյա Նազելին, 8-ամյա Սառան, 6-ամյա Արմինեն, 5-ամյա Եսթերը, 3-ամյա Սամուելը, 2-ամյա Մելինեն, իսկ այդ օրը ծնված աղջնակին ամուսինները կոչել են Աննա: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մարտիկի մայրը՝ 82-ամյա Բավականը, ասել էր, որ ստանում է ընդամենը 34,000 դրամ թոշակ: Մարտիկը՝ 16,000 դրամ թոշակ և 3-րդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքը որպես նպաստ ստանում է 99,500 դրամ, իսկ այդ գումարով նրանք չեն կարողանում հոգալ երեխաներին պահելու խնդիրները: Ընտանիքում կա 5 դպրոցական: Ընտանիքը չուներ նույնիսկ կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաները: Իսկ Մելքոնյանների զինվոր որդին զրույցից քիչ առաջ զանգահարել էր հորը ու ասել. «Լուրը զորամասում մեծ իրարանցում է առաջացրել, և սպայական կազմն ու զինվորները՝ բոլորը, շնորհավորում են, իսկ հրամանատարն էլ խոստացավ, որ 7 օրով արձակուրդի կուղարկի ինձ ու անգամ կհոգա ճանապարհածախսը: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում, պապ ջան, զինվոր ընկերներս էլ հրամանատարների հետ թև ու թիկունք են ինձ»: Ֆոտոլրագողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնել էր, որ առաջիկայում կառավարությունը գումար է հատկացնելու ընտանիքին, և բացի այդ գումարից, մարզպետարանն իր տեսադաշտում է պահելու և հնարավորության սահմաններում օգնելու է նրանց: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր