211652_close_icon
views-count40540 դիտում article-date 09:39 05-05-2016

Լուրը, թե «Ակվատիկ» ընկերությունը պատկանում է գեներալ Հայկազ Բաղմանյանին, բարբաջանք է. գեներալը ապրիլի սկզբից Արցախում է՝ երկիրը պահող զինվորի կողքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 3-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստացավ տեղեկություն, որ լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում. նորատուսցիները 200-ից ավելի մարդկանցով փակել են միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով չխոչընդոտել իրենց ապրուստին՝ խեցգետնի արտսհանմանը: Նրանք բողոքում էին Սննդի Անվտանգության Պետական Տեսչության դեմ, բայց թե ինչո՞ւ էին փակել միջպետական ավտոճանապարհը, կանդրադառնանք առաջիկայում: Սննդի Անվտանգության Պետական Տեսչությունը պնդում է, որ նրանք չունեն համապատասխան հավաստագիր՝ որսի և արտահանման համար: Որակի հավաստագիր այսօր ունի 6 ընկերություն, որոնք համապատասխանում են պահանջվող բոլոր նորմերին: Շրջանառվող լուրերը, թե խեցգետնի արտահանումը մենաշնորհային է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 6-ից ավելի զբաղվող կազմակերպությունը մենաշնորհ լինել չի կարող: Միջպետական ավտոճանապարհը բացելու կապակցությամբ տեղում էր Գեղարքունիքի Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով զրուցելով նորատուսցիների հետ՝ ասաց, որ խնդրի հետ կապված՝ խոսել է պատկան մարմինների հետ, մենաշնորհի որևէ խնդիր չկա: Սյս պահին մարզ է ժամանում Սննդի Անվտանգության Պետական Տեսչության վարչության պետը՝ հասկանալու ստեղծված խնդրի մանրամասները, որից հետո կփորձեն աջակցել արտահանմանը: Լուրը, թե «Ակվատիկ» ընկերությունը պատկանում է գեներալ Հայկազ Բաղմանյանին, բարբաջանք է, չի համապատասխանում իրականությանը, վերջինիս ու սեփականատիրոջ միջև խնամիական կապ է: Ասեմ ավելին, ճշգրտված տեղեկությամբ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը Արցախում է քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից` երկիրը պաշտպանող զինվորի կողքին, ինչպես ֆիքսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերադառնալով միջպետական ավտոճանապարհի փակմանը` մարզպետ Գրիգորյանը խոսել է խիստ, որ նման ճանապարհով հարցեր չեն լուծում, հաջորդ նման իրավիճակի դեպքում կդիմի ավելի լուրջ միջոցների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր