211652_close_icon
views-count38328 դիտում article-date 21:56 04-05-2016

Արարատի մարզի Այգեստան համայնքի գյուղացիների օգնությունը գիշերն արդեն ուղևորվել է Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Այգեստան համայնքի գյուղացիները՝ մոսկվայաբնակ համագյուղացի Արման Լևոնյանի և արտերկրում գտնվող հայրենակիցների գլխավորությամբ, որոշել են կանգնել սահմանապահ զինվորների թիկունքին: Սնունդով, ծխախոտով, խմելու ջրով, պահածոներով և տնտեսական մի շարք պարագաներով հնամաշ անվադողերով բեռնավորված մեքենաները գիշերն արդեն ուղևորվել են Արցախ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին նրանց կմիանա Արման Լևոնյանի գլխավորությամբ ռուսաստանաբնակ հայերի միջոցներով դեղորայքով, սնունդով և հագուստով բեռնված ևս մեկ ավտոմեքենա, ինչպես նաև գնված 2 շտապօգնության և 2 УАЗ մակնիշի ավտոմեքենաներ: Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը նշեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ օգնություն են ուղարկում Արցախ. առաջին անգամ գյուղապետարանի կողմից ուղարկվել է 500.000 դրամ արժողությամբ կապի միջոցներ, որի համար արժանացել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից շնորհակալագրի: Նա նշեց, որ իրենց այս քայլով ապացուցում են ժողովրդի միասնականությունը և քաջալերում սահմանապահ հերոս տղաներին, հաստատում, որ թիկունքն ամուր է և պատրաստակամ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր