211652_close_icon
views-count2612 դիտում article-date 15:50 04-05-2016

Բրիտանացի պատգամավորները պահանջել են այլևս զենք չվաճառել Սաուդյան Արաբիային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի զարգացման հարցով միջազգային կոմիտեն պահանջել է անկախ հետաքննություն սկսել Եմենի խաղաղ բնակչության դեմ Բրիտանիայում արտադրվող զենքի հավանական կիրառման հարցով, հաղորդում է BBC-ն: Պատգամավորները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային ղենք վաճառելն այնքան ժամանակ, մինչև որ Էր-Ռիադի կողմից միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման մասին հայտարարությունները մանրամասն չեն ստուգվել: Նշենք, որ կես տարուց ավելի է, ինչ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Եմենում հուսնի ապստամբների դեմ ռազմական գործողություններ են իրականացնում: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքներով գլխավոր հանձնակատարը հայտարարեց, որ կոալիցիայի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

Նմանատիպ նյութեր