211652_close_icon
views-count11916 դիտում article-date 12:20 04-05-2016

Գլխավոր դատախազի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են Նուբարաշենի բանտի պետի լիազորությունները

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ ժամանակավորապես /մինչև նախաքննության ավարտ/ դադարեցվել է ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿ պետի լիազորությունները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84136/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մեր տեղեկություններով` երեկ՝ մայիսի 3-ին, մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր տիրում Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, որտեղ դիմակավորված իրավապահ համակարգի ներկայացուցիչները ինչ-որ գործողություններ էին կատարել: Բանտի մեր աղբյուրներից հայտնի էր դարձել, որ կալանավորները ի նշան բողոքի այրել են անկողնային պարագաներ ու տվյալ պահին խառնաշփոթ վիճակ էր տիրում բանտի մի քանի հարկերում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձել էր իրավիճակի մասին տեղեկությունները ճշտել Արդարադատության նախարարությունից:

Նմանատիպ նյութեր