211652_close_icon
views-count8084 դիտում article-date 13:14 04-05-2016

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք ուղարկել Սիրիա. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al jazeera Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան կարող է ցամաքային զորք ուղարկել Սիրիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հաղորդում է Ria Novosti-ն: «Եթե պետք լինի, մենք զորք կուղարկենք Սիրիա և բոլոր անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկենք՝ պաշտպանելու համար մեր երկիրը և ներսից, և դրսից»,-ասել է նա: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը այդ հարցով մինչ օրս բազմաթիվ որոշումներ է կայացրել, և Թուրքիան էլ կարող է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հանուն իր երկրի պաշտպանության:

Նմանատիպ նյութեր