211652_close_icon
views-count64447 դիտում article-date 09:54 04-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախից. Ջեբրայիլում ժամկետային զինծառայողները նշում էին. «Մենք անպարտ ենք մեր միասնականության շնորհիվ»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը տիրապետոմ է սահմանին տիրող իրավիճակին: Ժամկետային զինծառայողներն ու սպայական կազմը ուս-ուսի տված անառիկ են պահում սահմանները, ինչի շնորհիվ էլ ազերի ճիվաղ-բաշիբոզուկները չեն կարողանում «խաղեր տալ»: Ապրիլյան դեպքերից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարում է, թե իրենք գրավել են Ջաբրայիլը, իսկ ալիևյան կլանը հերթական անգամ «օդ է կրակում»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ժամկետային զինծառայողները նշում էին. «Մենք, առաջին հերթին, խոնարհվում ենք առյուծ-տղերքի հիշատակի առաջ, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ անառիկ պահեցին սահմանները, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավոր հերոս տղաներին ու ավելի ենք ոգևորվում, երբ լսում ու անզեն աչքով էլ տեսնում ենք, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները նախագահների և վարչապետների, պաշտպանության նախարարների մակարդակով թիկունք են կանգնում մեզ, իսկ ժողովրդի պադերժկայի մասին խոսք անգամ չկա: Նրանց շունչը մենք զգում ենք առաջնագծում: Փառք ու պատիվ նաև հայությանը, ովքեր սարի նման կանգնած են մեր թիկունքին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր