211652_close_icon
views-count3818 դիտում article-date 16:50 04-05-2016

Շնաձկան հարձակումից հետո մարդիկ կարողանում են ողջ մնալ հանկարծակի հարվածելով և վախեցնելով շնաձկանը

Հարկ է նշել, որ շնաձկան հարձակումից հիմնականում մահանում են միայնակ սուզորդները, եթե սուզորդները գտնվում են խմբով հնարավոր է խուսափել մահից: Ինչպես այլ կենդանիների որսի ժամանակ, շնաձուկը կծում է մարդուն և սպասում, որ նա արյունահոսի և մահանա, սակայն եթե հարձակված մարդու մոտակայքում այլ մարդիկ կան, նա կարող է փրկվել: Մարդկային զոհեր գրանցվում են հիմնականում արյունահոսության պատճառով: Շնաձկները հազվադեպ հարձակվում են նավակների վրա և նույնիսկ խորտակում դրանք: 20-րդ դարի 108 դեպքերից 5-ը կապված են եղել կայակների հետ: Եզակի դեպքերում, շնաձուկը հարձակվել է 10 մ երկարությամբ նավի վրա: Հիմնականում հարվածում է կողքից: Հարվածը կարող է այնքան ուժգին լինել, որ մարդիկ դուրս թռչեն տախտակամածից: 1936 թվականին շնաձուկը ցատկել է հարավաֆրիկյան ձկնորսական «Lucky Jim» նավի տախտակամածի վրա՝ խմբի անդամներին նետելով ջուրը: Ենթադրվում է, որ այդպիսի հարձակումը կապված է եղել նավի առաջացրած էլեկտրական դաշտի հետ։

Նմանատիպ նյութեր