211652_close_icon
views-count5065 դիտում article-date 23:37 03-05-2016

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը համերգներով հանդես է եկել Իտալիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. ապրիլի 13-26-ը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը համերգաշարով հանդես է եկել Իտալիայի Հռոմ, Ֆլորենցիա, Բոլոնիա, Պադովա, Վենետիկ և Միլան քաղաքներում. յուրաքանչյուր քաղաքում կայացել է մեկական համերգ: Ապրիլի 24-ին, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը, Հռոմի Պանթեոնի հրապարակում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված՝ «Այլևս պահանջատեր ենք» խորագրով միջոցառմանը՝ հանդես գալով բացօթյա համերգով: Վաստակավոր համույթի համերգները ջերմ ընդունելության են արժանացել Իտալիայի տարբեր ծայրերից ժամանած հայերի և օտարերկրացիների կողմից:

Նմանատիպ նյութեր