211652_close_icon
views-count1248 դիտում article-date 23:25 03-05-2016

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 3-ին, ժամը 18.34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Աղլու» կոչվող հանդամասում «ВАЗ 21-21» մակնիշի 08 LS 972 պետհամարանիշով ավտոմեքենայի վառելիքը վերջացել է. վարորդին և ուղևորներին գյուղ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները 4 քաղաքացու տեղափոխել են Ագարակաձոր գյուղ: *** Մայիսի 3-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1929 թ. ծնված Դ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 3-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմե¬քենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն 1936 թ. ծնված Է. Օ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 3-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր