211652_close_icon
views-count4389 դիտում article-date 19:40 03-05-2016

Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի` ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքում կայացած հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է ստացել է ձայների 42 տոկոսը: 31 տոկոս ձայներով 2-րդ տեղն է զբաղեցրել «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը: «Բորուսիայի» ծագող աստղ, 18-ամյա Քրիստիան Պուլիշիչը 16%-ն է ստացել, իսկ «Բայերի» հարձակվող Յուլիան Բրանդտը` 11%-ը: Նշենք, որ ապրիլին Բունդեսլիգայի 5 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր