211652_close_icon
views-count3415 դիտում article-date 19:32 03-05-2016

Գագիկ Ծառուկյան. «Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը պատրաստ է

«Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հանդիպել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկեց «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները: Լսեց բոլորի կարծիքները, իր հերթին առաջարկություններ արեց: Գագիկ Ծառուկյանը անձամբ էր ցանկություն հայտնել օգնելու «արարատցիներին» այս նախաձեռնության հարցում: Ֆուտբոլիստների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նախաձեռնության սկզբից մինչև վերջ լինելու է նրանց կողքին և որ ամեն ինչ պետք է լեգենդար ֆուտբոլիստների սրտով լինի: Զրույցի ընթացքում որոշվեց, որ հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում են հարդարման աշխատանքները ավարտի հասցնել և որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր