211652_close_icon
views-count30300 դիտում article-date 13:14 03-05-2016

Եվ այս ուսանողուհին հեռացվել է ԲՈՒՀ-ից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Tumo-ում "Tumo news" պրոեկտի գլխավոր խմբագիր, «Երևան օնլայն»-ի լրագրող, «Alians Fransez»-ի սինքրոն թարգմանչուհի, ով Արցախ էր ուղարկվել՝ սինքրոն թարգմանություններ կատարելու համար, «Reanimania» միջազգային փառատոնի սինքրոն թարգմանչուհի, Հ1, Կենտրոն և Շողակաթ TV հեռուստաընկերություններում ֆրանսերենից հայերեն և հակառակը ուղիղ եթերում թարգմանություններ կատարող, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ռոբերտ Գեդիկյանի թարգմանիչ և ուղեկցորդ, միևնույն ժամանակ ԵՊԼՀ ՕԼՖ երրորդ կուրսի առաջատար ուսանողուհի Լիանա Դավթյանը հեռացվել է ինստիտուտից: Բրյուսովցիներն իրենց կորցրել են. նման ուսանողին, ով, պիտի որ իրենց պարծանքը լիներ, անօրինական կարգով հեռացրել են ինստիտուտից առանց ծնողի ծանուցման՝ լրատվամիջոցներին ասելով, թե վճարված չէ ուսման վարձը: Այնինչ, իրականում խաբեությամբ փորձում էին գանձել ևս մեկ տարվա վարձավճար, շորթել գումար և ընդգծել իրենց դերակատարությունը: Մանրամասները մեկնաբանում է մայրը՝ լրագրող Մարգարիտ Դավթյանը. «Ինչպես կարգն է, ուսանողը` (աղջիկս) Լիանա Դավթյանը, իր մոտ ծագած հարցով դիմել է ԲՈՒՀ-ի դեկանատ՝ բացատրելով, թե ինչ և ինչու համար է անհրաժեշտ: Ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն. Մանուկյանը և դեկան, Մադոյանի լիազորված անձ Բաբայանը, այնուհետև՝ դեկան Ի. Մադոյանը ի սկզբանե տեղյակ են եղել, որ իրենց համալսարանը համագործակցության պայմանագիր չունի Մարսելի ԺԱՖ կազմակերպության հետ: Այդուհանդերձ, դա խնդիր չհանդիսացավ, և համալսարանը, ի դեմս նրանց, տվեց տեղեկանք, առ այն, որ Լիանա Դավթյանը իրենց ուսանողն է, ում երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննությունները տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ, սակայն ոչ մի զգուշացում՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի անունով դիմում գրելու և ռեկտորատի նիստում քննարկելու մասին: Երեխայիս մեկնելուց հետո որոշ ժամանակ անց ինձ զանգահարում են, ներկայանում են համալսարանի աշխատակից և շատ գռեհիկ կանչում իրենց մոտ՝ մոտենալու ոմն Սահակյանին, ով, հետագայում պարզվեց, որ այս թեմայից առհասարակ տեղյակ չէր, ու առավել ևս նման հրահանգ չէր տվել: Փաստացի, այնտեղ հանդիպելով պրոռեկտորին և դեկանին՝ տեղեկացել եմ, որ երեխայիս տրված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով և իրենց հավանաբար ոչ եզակի սխալը կոծկելու համար ինձ առաջարկեցին աղջկաս անունից հեռացման դիմում գրել, հակառակ դեպքում նա կհեռացվի իրենց կողմից: Փաստացի, մեզ տրվել է իրավաբանական ուժ ունեցող տեղեկանք՝ կնիքով, ստորագրությամբ, խորհրդանիշով և այլն, որը ընդունել է և դեսպանատունը: Իսկ ես և աղջիկս ամենևին պարտավոր չէինք տեղյակ լինելու, թե տվյալ տեղեկանքը լրացման ինչ այլ կարգ կարող էր ունենալ, եթե այդ առումով մեզ համալսարանը չի ուղղորդել: Հենց այս անհեթեթ առաջարկի և սպառնալիքի հիման վրա ես գրավոր դիմեցի ՀՀ ԿԳՆ նախարարությանը, սակայն մինչ օրս գրավոր որևէ պատասխան չունեմ ոչ նախարարությունից, ոչ էլ ԲՈՒՀ-ից: Փոխարենը, երեկ՝ մայիսի երկուսին, իմ նախաձեռնությամբ գնացել եմ համալսարան՝ տեղեկացնելու , որ ավելորդ հնարավոր կամ ենթադրյալ խնդիրներից խուսափելու համար երեխաս հետ կվերադառնա մայիսի քսանհինգին՝ իր ընթացիք քննությունները հանձնելու նպատակով, և այնտեղ տեղում անակնկալ կերպով իմացա, որ աղջիկս արդեն անցյալ շաբաթ հեռացվել է համալսարանից: Քանի որ հեռացման թեմայով որևէ տեսակի ծանուցում, որում պետք է զետեղված լինեն նաև հիմնավորումներ, չենք ստացել ոչ ես, ոչ երեխաս, հայտարարում եմ՝ հեռացումը անօրինականէ և դատական կարգով կպահանջեմ վերականգնել երեխայիս կրթության ընթացքի անխափանությունը: Առավել ևս վճռական տրամադրվեցի, երբ կայքերից տեղեկացա, թե հեռացման հիմնավորում է եղել երկրորդ կիսամյակի չվճարված վարձը: Ինչպես հասկանում եք, դա լուրջ հիմք կամ պատճառ լինել չի կարող: Սա ակնհայտ խաբեություն է և զրպարտանք մեր հասցեին: Կից ներկայացնում եմ Բաց Նամակը՝ Ռեկտորին, որը նաև ուղարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ. «Բաց նամակ՝ ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանին ի պատասխան 168.am հրապարակված մեկնաբանության Հարգելի տիկին Գայանե Գասպարյան, Ես ԵՊԼՀ Օտար լեզուների ֆակուլտետի նախավերջին` երրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Արայի Դավթյանն եմ, ում օրեր առաջ հեռացրել եք համալսարանից այն պատճառաբանությամբ, իբր, ըստ համալսարանում գործող կարգի, դիմում չեմ ներկայացրել ձեր` ռեկտորի անունով, որի արդյունքում հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստում և, հետևաբար, քննաշրջանը տեղափոխվելու վերաբերյալ բուհը որևէ որոշում չի կայացրել: Բոլորովին գաղտնիք չէ, որ ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն. Մանուկյանի հետ գնացել եմ դեկանատ, որտեղ պատմվել է «Ֆրանսիահայ Երիտասարդաց միության» (J.A.F) կողմից ուղարկված հրավերի մասին, թարգմանվել է այն, արդյունքում քաջատեղյակ լինելով, որ համագործակցության ոչ մի պայմանագիր չկա, տրվել է ինձ տեղեկանք, որ հանդիսանում եմ ԵՊԼՀ-ի ՕԼ ֆակուլտետի` երրորդ կուրսի, ֆրանսիական բաժնի ուսանողուհի, ինչպես նաև երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննություններս տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ԵՊԼՀ դեկան` տիկին Իռեն Մադոյանը տեղյակ է եղել տրված տեղեկանքից, որը ստորագրվել է ՕԼՖ դեկանի տեղակալ ավագ դասախոս` Ս. Բաբայանի կողմից, Ի. Մադոյանի ստորագրությամբ, քանի որ դեկանը բացակա է եղել: Բոլորովին խոսք չի կարող լինել ամբիոնի վարիչի և դեկանի տեղակալի վստահության չարաշահման մասին, քանի որ բ.գ.թ դոցենտ Ն. Մանուկյանը տալով ֆրանսերեն տեղեկանքը, լիազորը(ով իսպաներենի մասնագետ է)` ստորագրելուց առաջ կարդացել է, հասկացել և ապա ստորագրել: Չնայած նրան, որ հետագայում կարող եմ վերականգնել նույն կիսամյակի ուսումս, ես չեմ ցանկանում վերոնշյալ քաջատեղյակ կերպով տրված տեղեկանքի պատճառով մոտ 6 ամիս լինել պարապուրդի մատնված, երբ իմ ազատ խոսքը ֆրանսերենով հնչում է բավականին սահուն և առաջադիմությամբ էլ վատ ուսանող չեմ: Հարգելի Տիկին Գայանե Գասպարյան, այդուհանդերձ, հուսով եմ,որ Դուք` լինելով ԵՊԼՀ լավագույն ռեկտոր, կվերանայեք Ձեր հեռացման դիմումը՝ չնպաստելով երիտասարդ ուսանողուհու ճակատագրի խեղաթյուրմանը` Ձեր իսկ համալսարանի դեկանատի աշխատակազմի միմյանց տեղյակ չլինելու պատճառով: Հարգանքով` Լիանա Դավթյան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր