211652_close_icon
views-count2808 դիտում article-date 20:14 03-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 3-ին

1469 թ. – ծնվել է Նիկոլո Մաքիավելին, իտալացի գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ (մահ. 1527 թ.): 1791 թ. – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում: 1865 թ. – մահացել է Ադոլֆ Ադանը, ֆրանսիացի երգահան, նշանավոր օպերաների և բալետների հեղինակ (ծն. 1803 թ.): 1937 թ. – Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ: 1941 թ. – ծնվել է Նոնա Գափրինդաշվիլին, վրացի նշանավոր շախմատիստուհի, աշխարհի չեմպիոն: Առաջին կինն է, ում շնորհվել է միջազգային կարգի գրոյսմայստերի կոչում: 2006 թ. – Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց ընկնելով ծովը: Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` թվով 113 հոգի:

Նմանատիպ նյութեր