211652_close_icon
views-count3121 դիտում article-date 23:06 30-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 30-ին

1777 թ. – ծնվել է Կառլ Գաուսը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ (մահ. 1855 թ.): 1789 թ. – ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը: 1883 թ. – մահացել է Էդուարդ Մանեն, ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1832 թ.) : 1956 թ. – ծնվել է Լարս ֆոն Թրիերը, դանիացի ռեժիսոր: 1941 թ. – մահացել է Փանոս Թերլեմեզյանը, հայ նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը (ծն. 1865 թ.): 1945 թ. – մահացել է Ադոլֆ Հիտլերը, գերմանացի քաղաքական գործիչ 1975 թ. – նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը: 1993 թ. – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց 822 բանաձևը, որը վերաբերվում էր Արցախյան պատերազմին:

Նմանատիպ նյութեր