211652_close_icon
views-count2168 դիտում article-date 17:22 30-04-2016

Համայնքային ոստիկանության նոր հենակետեր բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել միայն ոստիկանության ու համայնքի համագործակցության դեպքում: Այդ նպատակով՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ստեղծվեց ոստիկանական երկու հենակետ: Փորձն արդյունավետ էր: Բնակչությանը մոտ լինելու, իրավախախտումներին արագ արձագանքելու, նաև օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով մայրաքաղաքի մի շարք վարչական տարածքներում ու մարզերում այժմ համայնքային ոստիկանության ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով: Հենակետերի շահագործման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Եվ համայնքային ոստիկանության հենակետ ունենալու հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքներինն էր: Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության առաջին հենակետը բացվեց ապրիլի 25-ին: Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, ենթակա բաժինների պետերը, ոստիկանության ծառայողներ, բնակիչներ: Հենակետն ունի քաղաքացիներին ընդունելու, նրանց դիմում-բողոքներն ու առաջարկությունները լսելու բոլոր հարմարությունները: Նույն օրը համայնքային ոստիկանության մի հենակետ էլ բացվեց Վանաձորում: Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ոստիկանության Լոռու մարզային վաչության պետ Արտակ Կարապետյանը: Հարմարավետ և լուսավոր հենակետն ինքնին խոսում է ոստիկանության որդեգրած թափանցիկ գործունեության մասին, և բնակիչներին վստահություն է ներշնչում: Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը շնորհավորեց ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին՝ համայնքային ոստիկանության առաջին հենակետի բացման կապակցությամբ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Անուբաղ Համբարյանը շեշտեց, որ հասարակության իրավագիտակցության բարձրացման, սպասարկվող տեղամասի բնակչությանն ավելի լավ ճանաչելու, հանցավոր և այլ ոտնձգություններից նրանց զերծ պահելու գործում մեծ է համայնաքային ոստիկանության դերը: Թե Գյումրիում և թե Վանաձորում նորակառույց համայնքային ոստիկանության հենակետերն արդեն գործում են, ինչը ևս մեկ քայլ է ոստիկանության բարեփոխումների ներկա փուլում : [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր