211652_close_icon
views-count2452 դիտում article-date 15:43 30-04-2016

Արսեն Վենգեր. Իմ քննադատներն արդեն համը հանում են

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը արձագանքել է երկրպագուներին, որոնք դժգոհ են վերջին տարիներին թիմի արդյունքներից: «Երբ մենք նոր մարզադաշտ կառուցեցինք, բանկերը ակումբից պահանջեցին, որ ես 5 տարով նոր պայմանագիր կնքեմ: Եվ ես դա արեցի: Ուզո՞ւմ եք ասեմ, թե այդ ընթացքում որքան ակումբների առաջարկ եմ մերժել: Բանկերին երաշխիքների էին հարկավոր, որ «Արսենալը» կկարողանա նրանց վճարել: Եց ես մնացի ակումբում, թեպետ հասկանում էի, որ իմ աշխատանքային պայմանները շատ բարդ են լինելու: Այդ իսկ պատճառով, երբ ինձ քննադատում են՝ մեղադրելով, թե այս ընթացքում ակումբը չեմպիոնական ոչ մի տիտղոս չի նվաճել, դա արդեն չափազանց է: Ես դեմ չեմ քննադատությանը, բայց այս դեպքում արդեն համը հանում են», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր