211652_close_icon
views-count3478 դիտում article-date 15:21 30-04-2016

«Բորուսիայի» երկրպագուները Հումելսին «հուդա» են համարում և պատրաստվում «Վոլֆսբուրգի» հետ խաղում նրան սուլել

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բավական բուռն են արձագանքել այն տեղեկությանը, որ ամռանը թիմի ավագ Մատս Հումելսը կարող է համալրել Մյունխենի «Բավարիայի» շարքերը: «Բորուսիայի» երկրպագուների սոցիալական ցանցերն ու խմբերը հեղեղված են Հումելսի հասցեին խիստ բացասական գրառումներով: Դորտմունդցիների երկրպագուները Հումելսին անվանում են դավաճան ու «Հուդա»: Ավելին, երկրպագուների մի մասը պատրաստվում է ֆուտբոլիստի հասցեին սուլել «Վոլֆսբուրգի» հետ առաջիկա խաղում: Երկրպագուները գիտեին, որ 2014թ. աշխարհի չեմպիոնը կարող է հեռանալ ակումբից, բայց եթե նա գնա թիմի նախկին խաղացողներ Գյոտցեի ու Լևանդովսկիի հետքերով, դա նրան չեն ների: Հումելսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2008-ից: Թիմի հետ նա դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը: Նշենք, որ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանակով 17:30-ին:

Նմանատիպ նյութեր