211652_close_icon
views-count5982 դիտում article-date 15:07 30-04-2016

Ինչո՞ւ եք վախենում մահից, հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու. այսօր Գետաշենի անկման ու Թաթուլ Կրպեյանի մահվան տարելիցներն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս, Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար Թաթուլ Կրպեյանի մահվան տարելիցներն են: Թաթուլը զոհվեց նորանկախ Հայաստանի ու Արցախի պատմության ամենարյունոտ էջեից մեկի՝ «Օղակ» գործողության ժամանակ, որը իրականացվեց հայաբնակ 35 գյուղերի ու Գետաշեն-Մարտունաշենի խաղաղ բնակչության դեմ: Թաթուլը ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Գետաշենցիները պատմում են, որ Թաթուլը կամավորականների հրամանատարությունից ազատ ժամերին ուսուցչություն էր անում գյուղի դպրոցում: Երբ 1991 թվականի ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա, Թաթուլը նռնակը ձեռքում պահած՝ ցատկում է ԲՏՌ-ի վրա ու ռուս սպային ամուր թափահարելով` բղավում. «Եթե զորքը հետ չքաշեք, կպայթեցնեմ նռնակը»: Գետաշենի պատմությունն ասում է, որ ադրբեջանական ՕՄՕՆ-ն իսկապես հետ քաշվեց, սակայն Գետաշենը հայաթափվեց, իսկ Թաթուլը նույն օրը զոհվեց: Պատահական չէ, որ Թաթուլը, որ սիրում էր նաև ասել՝ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»: Ներկայացնում ենք Թաթուլ Կրպեյանին նվիրված երգը, որը կատարում է Խաչակիրների Տիկոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր