211652_close_icon
views-count1773 դիտում article-date 15:47 30-04-2016

ՀՀ փաստաբանական դպրոցի 64 շրջանավարտ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր

ՀՀ փաստաբանական դպրոցի 64 շրջանավարտ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր: Նրանք ավարտել են փաստաբանական դպրոցը, հաղթահարել նաև որակավորման քննությունները: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նրանց հաջողություններ մաղթեց և հորդորեց հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից: Ելույթներ ունեցան նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը, Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը: [url=http://iravaban.net/125850.html#ad-image-0]Իրավաբան.net [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր