211652_close_icon
views-count20454 դիտում article-date 13:58 30-04-2016

Լուսաբացին զոհված Վազգեն Հարությունյանի զավակներից մեկը հաշմանդամ է. նա կամավորական սկզբունքներով էր առաջնագիծ բարձրացել. Խոնարհվում ենք

Լուսաբացին թշնամու գնդակից զոհված Վազգեն Հենրիկի Հարությունյանը կամավորկան էր: Ապրիլյան սրացումներից հետո կամավորության սկզբունքներով թողնելով աշխատանքը` դիրքեր է բարձրացել` պաշտպանելու հայրենի հողն ու զինվորների կողքին լինելու համար: Նույն կերպ է վարվել նաեւ Արցախյան ազտամարտի տարիներին: Նրա ընկերները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նա շատ մեծ սրտի ու հոգու տեր էր. որքան որ մի թիզ հողի վրա էր դողում, այնպես էլ զինվորների ու շատ մեծ արժանպատվություն էր նրա մեջ ապրում: Բոլորը ցավով էին խոսքում նրա կորստի մասին:Հատկապես, երբ երկու զավակներն էլ անչափահաս են, որոնցից մեկն էլ հաշմանդամություն ունի: Վազգեն Հարությունյանը հենց Շուշից է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խնորհավում: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

Նմանատիպ նյութեր