211652_close_icon
views-count945 դիտում article-date 16:36 30-04-2016

Քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Ապրիլի 30-ին, ժամը 08.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 36 շենքի վերելակը խափանվել է (1-րդ և 2-րդ հարկերում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ. Մ.-ին (1957 թ. ծնված) դուրս են բերել վերելակից: *** Ապրիլի 30-ին, ժամը 07.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 15 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1957 թ. ծնված Հ. Ա.-ին դուրս են բերել վերելակից: *** Ապրիլի 29-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել, դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին։ ***

Նմանատիպ նյութեր