211652_close_icon
views-count38759 դիտում article-date 10:59 30-04-2016

Ում անունից ում եւ ինչ մեքենա է նվիրել Հաղթանակի գյուղապետը

Թաթարստանի Լենինոգորսկ քաղաքում բնակվող Եղբայրներ Ֆիրդուս և Համբարձում Շարոյանների և տեղի Հայ համայնքի կողմից Արցախի պաշտպանության բանակին նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանը: Ավտոմեքենան Արցախ է տարվել Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանի ուղեկցությամբ, ով Ֆիրդուս և Համբարձում Շարոյանների հորեղբայրն է: Նրանք վստահ են, որ եթե այսպիսի օրինակները շատանան` մեր բանակը էլ ավելի կսպառազինվի եւ կուժեղանա: Հիշեցնենք, որ թշնամու կողմից ապրիլյան հարձակումից հետո համագյուղացիների հետ միասին նաեւ մեծաքանակ օգնություններ էին հավաքել եւ հասցրել առաջնագիծ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր