211652_close_icon
views-count3479 դիտում article-date 13:28 30-04-2016

ՆԱՏՕ-ն 4 հազար զորք կտեղակայի Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները մոտ ապագայում շուրջ 4 հազար զինվորական կտեղակայեն Լեհաստանում և Բալթյան երկրներում, դրանով իսկ ամրապնդելով Դաշինքի արևելյան սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին: Ակնկալվում է, որ զորքի մի մասը կտրամադրի ԱՄՆ-ն, մյուսը` Մեծ Բրիտանիան և Գերմանիան: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը WSJ-ին տված հարցազրույցում հաստատել է շրջանառվող լուրերը և նշել, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կապված է «Ռուսաստանի Դաշնության ակտիվության աճի» հետ տվյալ տարածքում:

Նմանատիպ նյութեր