211652_close_icon
views-count4602 դիտում article-date 09:50 30-04-2016

Ինչո՞ւ է ԱԺ պատգամավորը իրեն թույլ տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել և չհիմնավորել դրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ ներկա և նախկին իշխանությունների մաս կազմող գործիչները, առանց իրենց հաշիվ տալու, հայտարարություններ են հնչեցնում։ Ի դեպ, կապ չունի՝ նրանք տվյալ պահին շարունակում են իշխանության ներկայացուցիչ լինել, թե ընդդիմադիր խաղալու «սեզոնում» են։ Ապրիլի 15-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում Արցախի համար հավաքվող օգնությունների մասին խորը մտահոգություն էր հայտնել. «Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ոստիկանությունը պատգամավորի հայտարարությանն անմիջապես ընթացք է տվել և սկսել նյութեր նախապատրաստել։ Իսկ երբ պատգամավորին խնդրել են իր հայտարարության հիմքում դրված փաստերը ներկայացնել, նա իրավապահներին պատասխանել է, թե ուրիշներից է լսել, փաստեր չունի։ Այսինքն՝ ԱԺ պատգամավորը, որը ժողովրդի «ընտրյալն» է, իրեն թույլ է տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել և չհիմնավորել դրանք։ Ու ՀՀ գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու նյութերի նախապատրաստան արդյունքում քրգործի հարուցումը մերժել։ Դժվար թե բանը հասնի սուտ մատնության։ Ու կատարվածն առավել քան նողկալի է, քանի որ դրանով փորձ է արվել սևացնել Արցախի համար օգնություն հավաքագրելու ողջ գործընթացը՝ իր արարքը ներկայացնելով փիս «ընդդիմադիր» շապիկի ներքո դրսևորված սրտացավություն։ Ի դեպ, Դոխոլյանից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»–ի բոլոր փորձերն անցան ապարդյուն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր