211652_close_icon
views-count20033 դիտում article-date 13:39 29-04-2016

Եթե ապրիլի 2-ի պատերազմը սկսեր ոչ թե 3.45-ին, այլ 1.30-ին, մենք չգիտենք՝ այն ինչով կավարտվեր. Հ. Բագրատյանը՝ կրկին գիշերային տեսնող սարքերի մասին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Մեդիակենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին ներկայացնելու համար, թե որքան կարևոր և վճռորոծ են գիշերային տեսնող սարքերը, հայտարարեց. «Եթե ապրիլի երկուսի պատերազմը սկսեր ոչ թե 3.45-ին, այլ 1.30-ին, մենք չգիտենք՝ այն ինչով կավարտվեր, որովհետև մինչև լույսը բացվելը մենք չէինք կարողանում կռվել, լույսը բացվեց, նոր սկսեցինք կռվել»: Սրանք հարցեր են, որոնք Հրանտ Բագրատյանը չգիտի, ով է լուծում բանակում: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ՝ մեր բանակի սպառազինության հետ կապված, և Բագրատյանն էլ ԱԺ-ում հնչեցրեց այն մասին, որ մեր զինվորների գերակշիռ մասը զոհվեց այն պատճառով, որ «նոչնոյե վիդենիե» չի եղել, ինչպես նաև կապի միջոցներ: Նա նշեց, որ իր հաշվարկով, որպեսզի այս ամբողջը զինվորը տեսնի, մի քանի միլիոն դոլարի պատմություն է: Հրանտ Բագրատյանը, ավելին, հայտարարեց, որ այդ տեսնող սարքերը ժամանակին տեղական «Օրբիտա» գործարանում էին արտադրվում, և այդ առումով Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ այդ ժամանակ նույնիսի առավելություն ուներ: «Երբ ես դարձա վարչապետ, ես երկու հարց եմ դրել. հարց համար 1, բանակում պետք է լինի կապ, կապը եղավ, հարց համար 2. մենք չենք կարողանում տեսնել և խփել հակառակորդի ինքնաթիռները, կատարվեց անհավատալին՝ Հայաստանը կարողացավ ստեղծել ավելի լավ հակաօդային պաշտպանության համակարգ, քան Ռուսաստանը: Եվ մենք հասկացանք, որ եթե Ադրբեջանն ունի 200 տանկ մեր 70-ի դիմաց, դա վճռորոշ լինել չի կարող»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Անդրադառնալով ՊՆ մի շարէ բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ Հրանտ Բագրատյանը նկատեց, որ իր կարծիքով շատ ավելի լուրջ պաշտոնանկություններ են պետք, սակայն չասաց, թե կոնկրետ ում: Ասաց, որ քանի որ այսօր պատերազմը շարունակվում է, չի կարող կանգնել ու ասել՝ ում, սիրուն չէ:

Նմանատիպ նյութեր