211652_close_icon
views-count23508 դիտում article-date 23:42 28-04-2016

Ի՞նչ է պետք իմանալ, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է Ձեզ

Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝ 1) [b]կանգնեցնել[/b] տրանսպորտային միջոցները, [b]ստուգել [/b]ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը. 2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով [b]արգելել [/b]տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը. 3) [b]վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները[/b], ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում. 4) տրանսպորտային միջոցները վարելուց [b]մեկուսացնել այն անձանց[/b], որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու [b]ոչ սթափ վիճակում[/b] գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը. 5) [b]արգելանքի տակ դնել[/b] հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից ավտոտրանսպորտային միջոցները. 6) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն. 7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ: [url=http://iravaban.net/125716.html]Իրավաբան.net [/url]

Նմանատիպ նյութեր