211652_close_icon
views-count8823 դիտում article-date 22:11 28-04-2016

Գագիկ Ծառուկյան. Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել. ֆոտոշարք

Այսօր «Օլիմպավանում» կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ փոխնախագահները և մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկները: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Վերջինս ներկայացրեց Ռիո-2016-ի համար կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկաներին ողջունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել, քանի որ մեծ ակնկալիքներ ունենք Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից։ Պետք է Ռիոյում մեր մարզիկները պատվով ներկայացնեն մեր պետությունը:Մինչ այսօր արվածը մեզ հանգիստ նստելու և սպասելու իրավունք չի տալիս։Ես շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար»,- շեշտել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ամփոփ զեկույցներով հանդես են եկել նաև մինչև օրս օլիմպիական ուղեգրեր նվաճած հավաքականների մարզիչները: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր մարզիչներին և վստահեցրել, որ Ռիո-2016-ին նախապատրաստվելու ընթացքում ոչ մի հավաքական և մարզիկ որևէ խնդիր չի ունենա: ՀԱՕԿ նախագահը ողջունել և քաջալերել է մարզիկներին՝ նրանցից ակնկալելով ամենաբարձր արդյունքները: Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվել է ուղեգիր նվաճած հայ մարզիկների հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր