211652_close_icon
views-count19461 դիտում article-date 15:47 20-04-2016

Կինոնկար՝ Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած 2 հայ պատանիների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 20-ին՝ ժամը 19։00-ին տեղի կունենա «ԿԱ՛ՆՉ» գեղարվեստական կինոնկարի հայաստանյան պրեմիերան։ Իսկ մինչ պրեմիերան կինոթատրոնում ժամը 18:00-ին ֆիլմի հեղինակների մասնակցությամբ կկայանա մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն են՝ ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը, ռեժիսոր Գուժ Թադևոսյանը, Կառլեն Աբրահամյանը, Սամվել Թադևոսյանը, Ռուբեն Կարապետյանը, Հենրի Շահբազյանը: Կինոնկարը պատմում է Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած երկու պատանիների՝ Վարդանի ու Միհրանի մասին, որոնք (մեկը՝ բռնությամբ, մյուսը` կամա, թե ակամա) հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում: Վարդանն այլ ելք չունենալով՝ ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երևացող մոր, հոր, պապի և քրոջ՝ Արաքսի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա Սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։ Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը և փորձում է փախուստի դիմել Միհրանի հետ միասին․․․ Դերերում՝ Հենրիկ Շահբազյան, Լևոն Վարդապետյան, Անետա Օհանջ, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան, Ռոմելա Թամարյան եւ այլոք։ Ֆիլմի մտահղացման հեղինակ եւ պրոդյուսերը Հայկ Ավագյանն է («AVAGYAN» production), բեմադրող ռեժիսորը՝ Գուժ Թադեւոսյանը։ Ֆիլմի սաունդտրեքը կատարում է Եվրատեսիլ 2011թ․-ի մասնակից Դալիթա Ավանեսյանը։ Ֆիլմը նկարահանվել է Փյունիկ հիմնադրամի, Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ և Կրթությանգիտության, մշակույթի, պաշտպանության նախարարությունների աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր