211652_close_icon
views-count8989 դիտում article-date 12:39 20-04-2016

Թշնամու գնդակից զոհված Գևորգը սոցիալապես անապահով ընտանիքից էր, սակայն փոքրամարմին տղայի մեջ հզոր ուժ էր ապրում

Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Գևորգ Գևորգյանը Լոռու մարզի Աքորի գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին տեղեկացրեցին Աքորիի գյուղապետարանից: Գևորգի ընտանիքում 6 երեխա են՝ 3 աղջիկ և 3 տղան: Պատմեցին, որ նա աչքի էր ընկնում աշխատասիրությամբ ու համեստությամբ, իսկ ընտանիքը հիմնականում հողագործությամբ է զբաղվում: Ինչպես նշում էին համագյուղացիները, փոքրամարմին Գևորգի մեջ մեծ հոգի ու ուժ էր ապրում: Նա միշտ իր ուսերից վեր աշխատանքով էր զբաղվում՝ օգնելով ընտանիքին: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արցախից հայտնել էր, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, պաշտպանական բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից զոհվել էր զինծառայող, 20-ամյա Գևորգ Գևորգյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը ցավակցություն է հայտնում զոհված զինվորի հարազատներին:

Նմանատիպ նյութեր