211652_close_icon
views-count16286 դիտում article-date 20:15 19-04-2016

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին կհանձնվի ապրիլի 20-ին

Ադրբեջանական կողմն ապրիլի 20­-ին` ժամը 15:00­-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: «[url=http://armenpress.am/arm/]Արմենպրես[/url]»­-ի հետ զրույցում այդ մասին նշեց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը: Միաժամանակ, Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,­- ասաց նա:

Նմանատիպ նյութեր