211652_close_icon
views-count16836 դիտում article-date 19:36 19-04-2016

Երևանում «Նացիոնալ» հյուրանոցի տանիքում բռնկված հրդեհից գրեթե ամբողջությամբ այրվել է վերելակի աշխատելու համար նախատեսված դիզելային գեներատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրլի 19-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 17.06-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 4/3 հասցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցի տանիքում ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 մարտական հաշվարկ՝ ավտոսանդուղքով: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-04 և 1-03 ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև էլեկտրացանցի ծառայողները: Հրդեհի նախնական պատճառը եղել է վերելակի դիզելային գեներատորից արտահոսքը: Ֆոտոլրագրողի տեղկություններով` հրդեհի պատճառով գրեթե ամբողջությամբ այրվել է վերելակի աշխատացնելու համար նախատեսված 60 կՎտ հզորությամբ դիզելային գեներատորը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ 17.30-ին Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր