211652_close_icon
views-count22285 դիտում article-date 17:43 19-04-2016

Մաշտոցի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին Երևանում դեղատան վրա ավազակային հարձակումը

Այսօր` ապրիլի 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանություն են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթի բնակիչ, 39-ամյա Արման Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ` ապրիլի 18-ին ժամը 21:20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 52 հասցեում գործող դեղատնից ավազակային հարձակում կատարելու մեջ: Նա դիմակավորված ու դանակով զինված այդ ժամին մտել է դեղատուն և դանակի սպառնալիքի տակ աշխատակցուհիներ` Սոնյաի և Լուսինեի վրա դանակ պահելով ու սպառնալիքներ տալով` հափշտակել է դրամարկղում եղած 90 հազար դրամը: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունը հայտնաբերել է նաև այն հագուստը, որի թևը նա կտրել և օգտագործել է որպես դիմակ: Ա. Պետրոսյանը նախկինում եղել է դատապարտված` ավազակային հարձակում կատարելու համար և 12 տարի պատիժը կրել է Ռոստովում, մեկ անգամ էլ դատապարտվել է կողոպուտ կատարելու համար` Հայաստանում, իսկ վաղը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նրա դատական նիստը, որտեղ մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի հատկանիշով: Նա Երևանում բնակվել է կնոջ հետ` ընկերոջ տանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշով հարուցվել քրեական գործ: Ա. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր