211652_close_icon
views-count32800 դիտում article-date 16:59 18-04-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 63-ամյա կինը բանջար հավաքելու ժամանակ սայթաքել է և մոտ 100 մետր գլորվելով ընկել է ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Սուրաթխան Աբովյանը Ալավերդի քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող չգործող հեռուստաաշտարակին հարակից տարածքում՝ Շիկաքար կոչվող հանդամասում իր դստեր և քրոջ դստեր հետ բանջար հավաքելու ժամանակ սայթաքել է և մոտ 100 մետր գլորվելով՝ ընկել է ձորը՝ ժայռի տակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի Թումանյանի հրշեջ-փրկարարները՝ պետի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ: Ժամանել է ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը: Հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Արթուր Էվոյանը ճոպանի օգնությամբ մոտ 20 մետր իջել է ձորը, որտեղ ընկած է եղել Ս. Աբովյանը, տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնությոնը, որից հետո կնոջը ճոպանի միջոցով փրկարարները բարձրացրել են ձորից, ինչից հետո մոտ 1,5 կմ կնոջն օգնել են բարձրանալ դեպի շտապօգնության ավտոմեքենան: Բժիշկները կնոջը տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ նա հրաժարվել է բուժօգնությունից և գնացել տուն: 63-ամյա կինը պատմել է, որ ցանկացել է բանջար հավաքի, որպեսզի վաճառի և, ինչպես ինքն էր ասում, հացի փող անի: Ի դեպ, փրկարարները կնոջն են հանձնել նաև նրա հավաքած բանջարը և ծաղիկները: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+

Նմանատիպ նյութեր