211652_close_icon
views-count29100 դիտում article-date 12:23 18-04-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Daimler Chrysler-ն ու Нива-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում բախվել են Daimler Chraysler մակնիշի 15 SO 432 համարանիշի ու Վազ 2121 մակնիշի 31 LO 301 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի հետևի անիվները պոկվել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները և տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր