211652_close_icon
views-count90472 դիտում article-date 21:13 15-04-2016

Արարատի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին 35-ամյա կնոջ առեղծվածային սպանությունը. կատարողը մտածում էր, որ իրավապահները կկարծեին` կինը մահացել է վրաերթից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 15-ին, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` մարզի ոստիկանապետի տեղակալ Սերգեյ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչների բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են` այսօր Արարատի մարզում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Վեդիի վարչական տարածքում` խոտածածկում, կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել Արարատի ոստիկաններն ու քննիչները և տեղում պարզվել է մահացածի ինքնությունը: Նա Չարենցավան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ռուզաննա Ջումարյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները աշխատում էին 2 վարկածի ուղղությամբ` կամ տեղի էր ունեցել սպանություն, կամ` վրաերթ: Արդեն կեսօրին սպանություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Վեդի քաղաքի 26 կոմիսարների փողոցի 1-ին տան բնակիչ, 36-ամյա Արման Սարգսյանին: Վերջինս ոստիկաններին և քննիչներին խոստովանել է, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ սպանություն: Նա սպանվածի հետ եղել է արտամուսնական կապի մեջ և գիշերը ժամը 01:30-02:00-ի սահմաններում սպանելով Ռ. Ջումարյանին` դիակը գցել է ճանապարհի մոտ գտնվող խոտածածկի վրա` փորձելով ալիբի ստեղծել, որ մահվան պատճառը եղել է վրաերթը: Քիչ առաջ քննիչի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով կասկածյալ, մեղադրյալ Ա. Սարգսյանը ձերբակալվեց: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր