211652_close_icon
views-count152541 դիտում article-date 13:48 10-04-2016

Ադրբեջանական կողմի տեղեկությունները, թե Սեյրան Սարոյանը վիրավորվել է` սուտ է. գեներալն իր մարտական ընկերների ու Հայ զինվորի հետ ամուր պահում են իրենց վստահված Հայոց սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ադրբեջանական հիստերիկ քարոզչամեքենան տեսնելով, որ իր կողմից սանձարձած պատերազմում չի կարողանում ծնկի բերել հայությանը, հիմա էլ փորձում է իր ժողովրդին մոլորեցնել, թե, իբրև, հաղթանակը մոտ է և իրենք գրավել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի գյուղեր, որ այդ կռվում վիրավորվել են մեծ թվով սպաներ, որոնց թվում է նաև գեներալ Սեյրան Սարոյանը: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ադրբեջանը հերթական անգամ փորձում է իր սեփական ժողովրդին «կուտ տալ», մինչդեռ Արցախի պաշտպանության բանակի սպաները, զինվորները, կամավորականների հետ անառիկ են պահում Արցախի ու Հայաստանի սահամնները, որպեսզի ադրբեջանական խուժան թափթփուկները իրենց մեծ եղբոր հետ չկարողանան ոտք դնել Հայոց հող: Հայոց հողի մի հատված էլ այս օրերին ազերի վիժվածքներից պաշտպանում է գեներալ Սեյրան Սարոյանը` իր մարտական ընկերների` մեր այսօրվա հաղթանակները կերտող հայ առյուծ-զինվորների կամավորականների հետ ու երևի թուրքերը տեսնելով, որ այդ հատվածում չեն կարողանում առաջ ընթանալ ու տեղեկանալով, որ այդ հատվածում է նաև 90-ական թվականներից իրենց համար սարսափ տարածած, հայերի համար արդեն դարձած սիրված անուն, գեներալ Սեյրանը` իր մարտական ընկերներով` կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց գործողությունների արդյունքում վիրավորվել են մեծ թվով զինվորականներ, այդ թվում` Ս. Սարոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Սարոյանը, նրա մարտական ընկերները, երիտասարդ առյուծ զինվոր տղերքը, ինչպես նաև կամավորականները, հումորով էին ընդունում այդ տեղեկությունները, ասելով. «Էշն ինչ գիտի` նուշն ինչա»: Մեր դուխը տեղն ա ու պատրաստ ենք հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների ամրապնդմանը կագնել մինչև վերջ, որպեսզի ազերի բորենիները չկարողանան իրենց կեղտոտ ներկայությամբ հայտնվել մեր երկրում»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր